News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը ինքն իրենով դրական երեւույթ էր, սակայն, ցավոք, նրա հայտարարության մեջ չկար «ցեղասպանություն» բառը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է իտալական «Pop Eye» ընկերության ներկայացուցիչ Ջակոմո Մարիո Դեյ Ռոսսին, ով մի խումբ երիտասարդ իտալացիների հետ գտնվում է Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու նպատակով:

Պատասխանելով նկատառմանն այն մասին, որ նշված հայտարարությունն ընդամենը հերթական դիվանագիտական հնարք էր, որն արժանի չէ լուրջ ընդունման, նա նշել է. «Չէի ցանկանա խոսել, սակայն դա այն է, ինչի մասին ես մտածում էի»:

Նրա խոսքով՝ Իտալիան արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Հայաստանը փոքր երկիր է, սակայն մենք մեզ նրա հետ կապված ենք զգում: Այստեղ մենք մեզ զգում ենք ինչպես տանը: Մենք Վենետիկից ենք: Իտալիայում հայկական մեծ համայնք կա»,- նշել է Ջակոմո Մարիո Դեյ Ռոսսին:

Երիտասարդը պատմել է, որ իրենք փորձում են փաստագրական ֆիլմի օգնությամբ բացատրել՝ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունն ու նաեւ այն պատճառով, որ ժխտումը հանգեցնում է հիշողության եւ նույնականացման հետ կապված բազմաթիվ խնդիրների:

Նշենք, որ պատմության ընթացքում առաջին անգամ Թուրքիայի վարչապետը ցավակցություններն է հայտնել 1915թ.-ի սպանվածներին, սակայն հայտարարության մեջ նա չի հեռացել ժխտման պաշտոնական թեզից: Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. « Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել: Հույս ու հավատով, որ հնագույն ժողովուրդենրը՝ նման ավանդույթներով եւ սովորույթներով, բարդ, սակայն յուրահատուկ միեւնույն աշխարհագրության պատկանող, կարող են միասին արժանի կորպով հիշել անցյալի ու զոհերի մասին, եւ 20-րդ դարի սկզբի իրադարձությունների հետեւանքով զոհված հայերի հոգիներին հանգստություն են ենք մաղթում, նրանց թոռներին էլ հայտնում են մեր ցավակցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ