News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Apple» ընկերությունն արտոնագրել է եռաչափ ինտերակտիվ էկրան, որը պատկերը պրոեկտում է օդում, նշվում է ընկերության փաստաթղթերում, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ի արտոնագրերի եւ ապրանքանիշերի գրանցման բյուրոյի կայքում:

Նոր տեխնոլոգիան թույլ կտա եռաչափ պատկեր ստանալ առանց հատուկ 3D-ակնոցների: Փաստաթղթի համաձայն՝ համակարգը պրոեկտելու է պատկերն օդում հայելային մոդուլի շնորհիվ՝ օգտագործելով ինֆրակարմիր ճառագայթներ եւ  լուսաճառագայթային այլ սարքավորումներ: Ընդ որում պատկերն ինտերակտիվ կլինի. օգտագործողը կկարողանա հպումների ու շարժումների միջոցով կառավարել այն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ «Apple»-ը 3D-ակնոցների արտոնագիր ստացել էր վիդեոներ դիտելու համար: Ինչպես հաղորդվում էր, սարքավորումն արտաքին ծածկույթ կունենա, կորպուսներ, օպտիկական մասեր եւ լինզաներ, որոնց վրա պատկերվելու է նկարը: այն կապվել ու «Apple»-ի ապրանքների հետ, որոնք է հեռարձակելու են վիդեոն:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, «Amazon» ինտերնետ ընկերությունը ընթացիկ տարվա հունիսին պատրաստվում է 3D-էկրան ունեցող սմարթֆոն թողարկել, որն առանց հատուկ ակնոցի կցուցադրի եռաչափ պատկերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ