News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Թունջելի նահանգում, ապրիլի 24-ին, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության գլխավորությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում։

Թուրքական Bugun կայքի փոխանցմամբ՝ Թունջելիի (Դերսիմ) Սանաթի փողոցում հավաքվածները հարգել են 1915-ին զոհված հայերի հիշատակը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Թունջելիի գրասենյակի համանախագահ Ֆաթմա Քալսենը՝ շեշտելով, որ պետության ժխտողական քաղաքականությունը դեռեւս շարունակվում է եւ իշխանությունները դեռեւս պաշտպանում են Ցեղասպանությունն իրականացնողներին։

«1894-1896 թվականներին Համիդիյե զորագնդերի իրականացրած հայկական ջարդերը, 1909-ի Ադանայի կոտորածները տեղի են ունեցել մինչ 1915-ի ցեղասպանությունը։ 1915-ին հայ եւ ասորի ժողովուրդների դեմ իրականացվեց պլանավորված էթնիկ եւ կրոնական ցեղասպանություն»,-նշել է Ֆաթմա Քալսենը։

Քուրդ կուսակցապետը թուրքական իշխանություններից պահանջել է Հայոց ցեղասպանության մոտեցող 100-րդ տարելիցից առաջ  առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը, Ցեղասպանությունից փրկվածների թոռներին տալ քաղաքացիություն, դասագրքերից հանել հայերի դեմ թշնամություն պարունակող նյութերը, փոխհատուցում վճարել ցեղասպանության զոհերի ժառանգներին եւ վերանորոգել հայերի եւ ասորի դպրոցներն ու եկեղեցիները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ