News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԻՆ օդուժը Սիրիա  հասցրել 34 տոննա մարդասիրական օգնություն (շարժական էլեկտրակայան, վրաններ, ծածկոցներ, սպասքի պարագաներ, հագուստ, սննդամթերք), հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը:

«Օգնության մի մասը հավաքել է Ռուսաստանի հայ համայնքը եւ այն նախատեսված է, առավելապես հայերով բնակեցված Քեսաբի բնակչության համար: Այս քաղաքը հարձակման էր ենթարկվել ծայրահեղականների կողմից մարտի վերջին»,-ասված է հաղորդագրությունում:

«Հետադարձ չվերթով Մոսկվա է ուղարկվել 20 տոննա նարինջ, որը սիրիական կողմն ուղարկել է Մոսկվայի մարզի սոցիալական հաստատությունների համար: մոսկվան կշարունակի մարդասիրական օգնության հատկացումը Սիրիային»,-ասել են ԱԳՆ մամուլի ծառայությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ