News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իտալական դատարանի որոշման համաձայն հաջորդ շաբաթ կսկսի հասարակական աշխատանքներ կատարել միլանի մոտ գտնվող ծերանոցում: Այս մասին Բեռլուսկոնին ինքն է հայտնել լրագրողներին:

«Ես կսկսեմ հաջորդ շաբաթվանից»,-ասել է նա:

Եթե Բեռլուսկանիի վարքը օրինակելի լինի, ապա 6 ամիս հետո նրա պատժի ժամկետը հնարավոր է կրճատվի: Նախկին վարչապետը սոցիալապես օգտակար գործունություն պետք է իրականացնի շաբաթական մեկ օր (4 ժամ) Միլանի մոտ գտնվող Չեզանո Բոսկոնե քաղաքի ծերանոցում: Շատ լրագրողներ արդեն հաշվել են, որ Բեռլուսկոնին հասարակական աշխատանքներով պիտի զբաղվի ընդհանուր առմամբ 184 ժամ կամ 7,5 օր, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ