News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք միշտ արտահայտել ենք մեր կարծիքը, ոչինչ չի փոխվել, բայց այսօրվա դրությամբ այո, կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը պետք է փոխվի: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալուց հետո է միայն դեմ արտահայտվում այն օրենքին, մինչդեռ ԱԺ-ում կողմ է քվեարկել:

«Մենք միշտ հստակ ասել ենք, որ օրենքը քվեարկել ենք վերապահումով եւ հրապարակավ ասել ենք այդ մասին, ինչպես նաեւ ասել ենք, որ պետք է հստակ իրավական երաշխիքներ ամրագրվի օրենքով, որ քաղաքացին իմանա, թե իրականում ինչ է լինելու իր գումարների հետ: Բացի դրանից մենք այլեւս գործ ունենք հակասահմանադրական ճանաչված մի օրենքի հետ եւ հիմա օրենքում պետք է փոփոխություններ կատարվեն, իսկ օրենքը պարտադիր պետք է փոխվի»,- ասաց նա:

Մեր հարցին՝ ՕԵԿ-ը պատրաստ է կանգնել «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կողքին եւ պետք եղած ժամանակ դուրս գալ փողոց՝ պատգամավորը պատասխանեց. «Այն ինչ մեր ժողովրդին դեմ է, մենք դեմ ենք: Այն ինչ մեր ժողովուրդը կողմ է, մենք կողմ ենք»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով սպասել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսին, որի ժամանակ վերջինս ըստ պատգամավորի « բոլոր հարցերին սպառիչ պատասխան կտա»:

Նշենք, որ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 23-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է: Կառավարության նոր նախագիծն ապրիլի 28-ին կներկայացվի խորհրդարանին:

Տպել
Ամենաշատ