News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առողջապահության նորանշանակ նախարար, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանն այսօր՝ ապրիլի 25-ին, արդեն կանցնի աշխատանքի նախարարությունում: Այս մասին NEWS.am-ին ասաց Արմեն Մուրադյանը:

«Ապրիլի 24-ին դեռ բժշկական կենտրոնում եմ եղել: Այսօր արդեն գնալու եմ նախարարություն»,- ասաց նա:

Թե նորանշանակ նախարարը շարունակելու է զբաղվել բժշկությամբ, վերջինս չպատասխանեց: Պարզ չէ նաեւ, թե ով է փոխարինելու գլխավոր բժշկին:

Նշենք, որ Արմեն Մուրադյանը Հայաստանի գլխավոր ուռոլոգն է, 2004-2006թ. աշխատել է Առողջապահության նախարարի խորհրդական: Մինչեւ 2011թ. դասավանդել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Հիշեցնենք, որ Արմեն Մուրադյանը Առղոջապահության նախարար է նշանակվել ապրիլի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Տպել
Ամենաշատ