News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարեւոր չէ, թե ինչպես կհասկանան Էրդողանի խոսքերն աշխարհում, կարեւոր է, որ այն ճիշտ գուշակեն Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Հայո ցեղասպանության նախօրեին:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետը հայտարարել էր բարդ ժամանակների մասին, որոնք անցել են Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդները այդ պետության գոյության վերջին ժամանակներում: Նա նաեւ ցավակցություններ է հայտնել զոհված հայերի սերունդներին: Իսկ այսօր թուրքական Hurriyet-ը գրել է, որ Թուրքիայի կառավարությունը մտադիր է թուրքական քաղաքացիություն տրամադրել երկրից բռնի տեղահանվածների զոհերի ժառանգներին:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայոց ցեղասպանության նախաշեմին Թուրքիան նման իմիտացիոն հայտարարություններով հանդես կգա: Սա նման քայլերից մեկնէ, փուչիկ, որը կապրի 1-2 օր»,-ասել է Մանոյանը: Նրա կարծիքով՝ Էրդողանի հայտարարության մեջաբերյալ միջազգային հանրության շրջանում միասնական տեսակետ չի լինի: «Յուրաքանչյուրն Էրդողանի հայտարարությունը կընկալի այնպես, ինչպես իրեն ձեռնտու է: Իսմ կես համար գլխավորն այն է, որ այդ հայտարարությունը ճիշտ ընկալենք մենք»,-հավելել է Մանոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ