News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր՝ ապրիլի 24-ին, կրկին անգամ ներողություն է խնդրել երկրի խորհրդարանում աշխատող լրագրողուհիներից, բայց չի կարողացել ճիշտ արտասանել նրանց անունները: «Ես մեկ անգամ ներողություն եմ խնդրում, թեեւ ես դա արել եմ կիրակի»,-ասել է նա «ՌԵՆ-TV»-ի եթերում:

Ապրիլի 18-ին, «Ռուսաստանն այսօր» հաղորդման լրագրողուհի Ստելլա Դուբովիցկայան լիագումար նիստից առաջ հարց է ուղղել Ժիրինովսկիին՝ Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին: Ի պատասխան Ժիրինովսկին սկսել է վիրավորական արտահայտություններ անել հղի լրագրողուհուն հասցեին, ապա վիրավորել է նաեւ նրան իր գործընկերուհուն պաշտպանող մեկ այլ լրագրողուհուն:

«Նրանց դուր չեկավ, ես նրանց հետ համաձայն եմ: Մի փոքր կոպիտ էի վերջում եւ բառեր ասացի, որոնք ականջ են ծակում: Հնարավոր է, իմ կողմից մի փոքր զգացմունքային էր»,-հավելել է նա: Միաժամանակ Ժիրինովսկին մի քանի անգամ սխալ է արտասանել լրագրողուհիների անունները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ խորհրդարանական լրագրողները դիմել են Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին: Վերջինս ներողություն է խնդրել լրագրողուհիներից Ժիրինովսկիի պահվածքի համար եւ խնդրել էթիկայի հանձնաժողովին քննարկելի միջադեպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ