News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Chrome» բարուզերի օգտատերերը շուտով կկարողանան Համացանցում գտած ցանկացած հետաքրքիր նյութ պահել հետագայում դիտելու համար՝ էլեկտրոնային նամակներ, վեբ-էջեր, նկարներ, վիդեոներ եւ այլն: Դրանք հնարավոր կլինի ավելացնել հատուկ պահոց:

Նոր «Google Stars» ծրագիրը հայտնաբերել է Ֆլորիան Քիրշը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նոր տարր, որը կհայտնվի պահոցում, «աստղ» է դառնում: «Աստղերն» անհատական են, սակայն օգտատերը կարող է կիսել դրանք ընկերների հետ, հաղորդում է «Vesti.ru»-ն:

«Chrome»-ի օգտատերերն արդեն կարող են «աստղով» առանձնացնել էլեկտրոնային նամակներն ու վեբ-էջերը: «Google Stars»-ը թույլ կտա պահոցում YouTube –ի հոլովակներ ավելացնել, «Google Disc»-ի ֆայլեր, «Google+»-ի էջեր եւ նույնիսկ կոնտակտներ:

Քիրշը կարծում է, որ «Google Stars»-ի անոնսը կկայանա հունիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ