News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արեւելքում հակաահաբեկչական գործողությունը կիրականացվի մի քանի փուլերով, հայտնել է ՈՒկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Վիկտորիա Սյումարը:

«Հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի, այն կիրականացվի մի քանի փուլերով: մենք չենք կարող տեղեկացնել այդ փուլերի մասին: Այսօր եղել է նման ակտիվ փուլերից մեկը, որը կատարել է իր խնդիրը»,-ասել է Սյումարը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

Միաժամանակ նա հույս է հայտնել, որ հայտարարված ռուսական բանակի զորավարժություններն իսկապես զորավարժություններ են:

«Մենք նաեւ պատրաստ ենք հետ մղել հնարավոր ագրեսիան»,-ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը ուժայինների հետ խորհրդակցություն է անցկացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ