News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Թաքսիմի հրապարակում ապրիլի 24-ի երեկոյան տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառում:

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում անվտանգության խիստ միջոցառումների ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակման պլատֆորմի կազմակերպած Ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում:

Սգո միջոցառման ժամանակ, որին մասնակցել են նաեւ Եվրոպայից ժամանած հակառասիստական կազմակերպության անդամներն ու Սփյուռքի տարբեր կառույցների ներկայացուցիչներ, հավաքվածները պահել են մեծ պաստառ, որի վրա հայերենով, թուրքերենով եւ անգլերենով գրված է եղել. Հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 Նշենք, որ ապրիլի 24-ին Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում եւս տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններ: 

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ: 

Տպել
Ամենաշատ