News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո տեւական ժամանակ «անհետանալու» է քաղաքական դաշտից։ ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան։ Այս լուրը երեկ նրա խոսնակից ճշտել չհաջողվեց։

 Նշենք, որ Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով աշխատանքներ սկսել։
ՕԵԿ առաջնորդը որոշել է քաղաքական դաշտ վերադառնալ շատ խրոխտ քայլերով, ընդդիմադիր ելույթներ ունենալով, որպեսզի ժողովրդին կարողանա ապացուցել, որ ինքն ընդդիմադիր է ՀՀ իշխանությունների կատարած քայլերին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ