News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանի ոչ մի ղեկավար լրիվ ժամկետով չի պաշտոնավարել: Հնչել են կարծիքներ, թե ԱԺ–ի շենքում տեղի ունեցող բացասական իրադարձությունների պատճառն այն է, որ շենքը կառուցվել է քաղաքի ամենահին՝ Կոզեռնի գերեզմանոցի տեղում, որտեղ նաեւ կաթողիկոս (Մովսես Գ Սյունեցի) ու վարդապետեր (Մելիքսեթ Վժանեցի, Հովհաննես Կոզեռն (Տարոնացի) են հուղարկավորված եղել։

Հնչել են նաեւ հակառակ պնդումները, թե գերեզմանոցը խորհրդարանի շենքից մի քանի հարյուր մետր հեռու է եղել։ Ամեն դեպքում, փաստ է նաեւ, որ մինչ այժմ խորհրդարանի որեւէ նախագահ լրիվ ժամկետով չի պաշտոնավարել. կամ հրաժարական է տվել, կամ էլ ընտրվել է ժամկետի կեսից»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ