News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռիոյում ոստիկանության եւ հետնախորշերի բնակիչների միջեւ կրկին բախումներ են եղել։ Վերջիններս վերադառնում էին պարողի հուղարկավորությունից, ում մահը  խռովությունների նոր ալիք էր բարձրացրել։

Ոստիկանությունը ժամանակավորապես փակել է զբոսաշրջային Կոպակաբանա քաղաքի գլխավոր փողոցը՝ փորձելով բողոքողներին ցրել արցունքաբեր գազի եւ ռետինե փամփուշտների օգնությամբ, հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ 26-ամյա պրոֆեսիոնալ պարող Դուգլաս Ռաֆայել դա Սիլվան մահացած էր հայտնաբերվել ապրիլի 22-ին՝ տեղի դպրոցում: Ըստ վարկածներից մեկի, նրան կրակել էին ոստիկանները՝ շփոթելով թմրանյութեր առաքողի հետ: Ռաֆայել դա Սիլվայի սպանության կապակցությամբ ծագած խռովությունների ժամանակ հաղորդվել էր նաեւ 12-ամյա դեռահասի վիրավորվելու մասին: Իշխանությունները խոստացել են հանգամանորեն քննել սպանությունը:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ