News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 24-ին, ժամը 00.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս - Շատջրեք ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 30 TU 856 համարանիշի ավտոմեքենան բախվել է հեռախոսագծի սյանը, ինչից վարորդ` 37-ամյա Վ. Թ.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մինեւչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել է Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Տպել
Ամենաշատ