News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 24-ին, ժամը 18.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ «Միթսուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի 27 OO 041 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը:

Վթարի հետեւանքով վարորդ` 46-ամյա Ֆ. Ս. տեղում մահացել է, իսկ ուղեւորներ` 43-ամյա Ա. Հ.-ը, 48-ամյա Ք. Գ.-ն եւ 52-ամյա Խ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի ԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Տպել
Ամենաշատ