News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ստրասբուրգի Հայ համայնքի երտասարդներն առաջին անգամ ապրիլի 24-ի կապակցությամբ,  երթ էին կազմակերպել, քաղաքի կենտրոնից դեպի Թուրքիայի դեսպանատուն, մասնակիցների թիվը կազմում էր մոտ 450-500:

Ցուցարարները երգել են հայրենասիրական երգեր, ծածանելով եռագույնը, բողոքի բազմաթիվ պաստառներով 2 ժամ անընդմեջ Թուրքիայի դեսպանատան առջեւ պահանջել են Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ վերականգնել արդարությունը:

Այնուհետեւ երթը շարունակվել է դեպի Ստրասբուրգի Հանրապետության Հրապարակ, որտեղ ելույթ են ունեցել բազմաթիվ պաշտոնյաներ, եւ ծաղկեպսակներ են դրել անմահ զինվորի հիշատակին, այդ թվում նաեւ քաղաքապետը: Հայ երտասարդությանը միացել են նաեւ Քուրդ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները :  Անմիջապես ելույթից հետո երթով հասել են Ստրասբուրգի Հայ առաքելական եկեղեցի, որտեղ  մատուցվել է պատարագ քահանա Տեր Վաչեի կողմից նվիրված անմեղ զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ