News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 24-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ-Բեկ փողոցի թիվ 174/1 տան բակում հայտնաբերվել է նռնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հայտնաբերվածը «F-1» տեսակի քայքայված նռնակ է` բռնկիչը վրան, որի վնասազերծման համար անհրաժեշտ է ՊՆ սակրավորների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ սակրավորները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ