News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 24-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ - Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում միջպետական Մ-10 ավտոոճանապարհի Գավառ - Մարտունի հատվածում (7-րդ կմ) «Լեքսուս» մակնիշի 35 RO 165 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 40մ գլորվել ձորը, ինչից վարորդ` 41-ամյա Վ. Ս.-ն եւ ուղեւոր` 41-ամյա Զ. Հ.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մինեւչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել են Գավառ քաղաքի ԲԿ:

Ըստ բժիշկներ` տուժածների առողջական վիճակը ծանր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ