News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տոկիո կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ծանոթացրել են ASIMO ռոբոտի հետ: Նրան առաջարկել են անդրոիդի հետ գնդակ խաղալ: Սպիտակ Տան ղեկավարը համաձայնել է, բայց ինչպես երեւում է բերված տեսանյութում, նա մի փոքր կաշկանդված է եղել:

Լարվածություն է առաջանում այն ժամանակ, «երկաթե մարդը» սկսում է նախապատրաստվել հարվածի: «Դատելով ամեն ինչից, հարվածը հզոր է լինելու»,-ժպտալով ասում է ԱՄՆ նախագահը: Արդյունքում ռոբոտն ուժեղ հարվածում է գնդակին եւ Օբաման ընդունում է փոխանցումը:

Օբամայի եւ ռոբոտի հանդիպումը տեւել է մի քանի րոպե: Օբաման նշել է, որ ծանոթությունը մի փոքր վախենալու էր, քանի որ ռոբոտը շատ է նման մարդու:

ASIMO մարդանման ռոբոտը մշակել է «Հոնդա» ընկերությունը: Ճապոնացիները նախատեսում են ունիվերսալ «օգնական» ստեղծել, որը կօգնի ինչպես տարեց մարդկանց, այնպես էլ կմասնակցի տարբեր փրկարար գործողությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ