News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Գյումրիում այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի ունեցած վրաերթի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 9-ամյա Արման Ապրեյանը: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու 41 դպրոցի հարեւանությամբ: Առավոտյան 08:40-ի մոտ, երբ Արմանն իր պապիկի հետ դպրոց էր գնում, նրանք վրաերթի են ենթարկվել «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողմից, որը վարում էր 14-ամյա Տիգրան Եգանյանը: Վերջինը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խնամու որդին է:

NEWS.am-ի նկարահանող խումբը եղել է հիվանդանոցում, որտեղ ականատես է եղել՝ ինչպես է տղայի հորեղբայրը՝ Գյումրու գերեզմանոցի նախկին տնօրեն Հովհաննես Եգանյանը, համոզում տուժածի հարազատներին, որ կատարվածը դժբախ պատահար է, եւ որ տղան մեքենան վերցրել է առանց ծնողների իմացության, օգտվելով առիթից, որ հայրը տանը հիվանդ պառկած է, ու մեքենայով դպրոց գնացել:

9-ամյա Արմանի վիճակը միջին ծանրության է: Տիգրան Եգանյանը եւ նրա ծնողներն այժմ ոստիկանությունում են: Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ