News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում ոսկերչական ազատ տնտեսական գոտում (ԱՏԳ) սկսել են ընդգրկվել  առաջին ընկերությունները: Ազատ գոտու կազմակերպիչ «AJA ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հետ պայմանագրերը ստորագրվել են ապրիլի 28-ին Երեւանում:

Ընկերության ղեկավար Արտակ Ուդումյանը նշել է, որ ԱՏԳ-ի ստեղծման եւ զարգացման գործում կարեւոր է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) ջանքերի դերը, որը օգնել է ներգրավել ոսկերիչներ ամբողջ աշխարհից:

Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի խոսքով՝ ոսկերչական եւ ադամանդագործական ոլորտը  հայկական արտահանման գերակայություններից են.  «Մենք վստահ ենք, որ ԱՏԳ-ն կօգնի բարելավել մեր դիրքերը այդ ոլորտում»:

ԱՏԳ-ում աշխատանքի նախնական պայմանագրեր կնքել են ռուսաստանցի գործարար Դարյա Բարանովան, ինչպես նաեւ ծագումով հայեր Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ալժիրից, Հորդանանից: Պայմանագիր կնքել է նաեւ հայկական «Պերլիտ» ընկերությունը, որը համագործակցում է աշխարհում թանկարժեք բեռնափոխադրումներ իրականացնող խոշորագույն «Malca Amit» ձեռնարկության հետ: Ամերիկյան «Durus» ընկերությունն էլ ծրագրում է ծառայություններ մատուցել արտադրվող թանկարժեք զարդերի լիազորման հարցում:

Ըստ Ուդումյանի` ԱՏԳ-ում աշխատելու հետաքրքրություն են ցուցաբերում եւս 2 ոսկերիչ-գործարարներ. Մեկը սիրիահայ է, մյուսը` ռուսաստանցի Արամ Գեւորգյանը, որը նախատեսում է 100 աշխատատեղ բացել: Ուդումյանը նշել է, որ շինարարական վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար կպահանջվի 20 միլիոն դոլար: 

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ օրենսդրության, ԱՏԳ-ում աշխատող ընկերությունները ազատվում են ԱԱՀ-ից, ինչպես նաեւ եկամտահարկից: Նախատեսված չէ նաեւ զբաղեցրած անշարժ գույքի դիմաց հարկ եւ մաքսային վճարումներ արտահանման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ