News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի կենդանաբանական այգին մայիսի 1-ին, կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացումը. Տոնական ժամանակացույցի համաձայն մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին այցելուների համար իր դռները կբացի առավոտյան ժամը 09:30-ին եւ կաշխատի մինչեւ երեկոյան 22:30-ն:

Այգու մամուլի ծառայությունից հայտնում են, թե Երեւանի կենդանաբանական այգին այցելուներին կներկայանա մի շարք նորություններով` նոր կենդանատեսակներով եւ բարեկարգված տեսքով: Փոքրիկ ընթերցողներին կներկայացվի ԶՈՒ ամսագիրի նորացված տարբերակը, որտեղ կլինեն հետաքրքիր մրցույթներ, խաղեր, անվճար տոմսեր ` այգու մուտքի եւ կարուսելների համար նախատեսված, ինչպես նաեւ այլ անակնկալներ:

Այս տարի եւս այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ եւ տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով եւ խաղային տաղավարներով:

Այգում փոքրիկներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները, ծաղրածուներն ու դիմանկարիչները, իսկ երաժշտական ու թատերական միջոցառումները կսկսվեն ժամը 10:00-ից եւ կշարունակվեն մինչեւ 18:00-ն:

11:00-ից մինչեւ 16:30-ը` այգում կիրականացվեն կենդանիների ցուցադրական կերակրումներ, որի ընթացքում այցելուները կարող են տեսնել կենդանիների  կերակրումը: Այցելուները կերակրման ժամանակացույցին կարող են ծանոթանալ եւ մուտքի, եւ կենդանիների ազատավանդակների մոտ փակցված ցուցանակներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ