News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր, առաջին անգամ ԱԻ համակարգի պատմության մեջ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար է նշանակվել երիտասարդ աղջիկ` Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Էվելինա Խաչատրյանը:

Ա. Երիցյանի գրասենյակ Էվելինան մտավ վստահ քայլերով ու սպային վայել ներկայացավ նախարարին:

«Մեր առաջին հանդիպման ժամանակ խոստացար, որ լավ ես աշխատելու,- հիշեցրեց ԱԻ նախարարը: Տեսնում եմ` կատարում ես խոստումդ, բայց կարո՞ղ ես ավելի մեծ պատասխանատվություն վերցնել քեզ վրա»:

«Ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն ես կաշխատեմ արդարացնել Ձեր վստահությունը»,-պատասխանեց Էվելինան:

Նախարար Ա. Երիցյանը շնորհավորեց նրան նոր եւ պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ եւ ասաց, որ հավատում է նրա ուժերին:

Սեւանի ՀՓՋ նոր հրամանատարը ծանոթ է իր անձնակազմին, քանի որ հաճախ միասին են արձագանքում արտակարգ դեպքերի կանչերին, վստահ է, որ ծառայակիցների հետ կաշխատեն հարգալից ու համերաշխ մթնոլորտում` շարունակելով նաեւ համագործակցել ջրափրկարարական ջոկատի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ