News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Անձնական ավտոմատ տրանսպորտը` «անվարորդ տաքսին», որ նաեւ ապագայի քաղաքային տրանսպորտ անվանումն է կրում, առաջիկա երկու տարիներին Դուբայում շահագործման կհանձնվի:

PRT համակարգը քաղաքային եւ մերձքաղաքային տրանսպորտի բարձր տեխնոլոգիական լուծում է, որի օգնությամբ ուղեւորները կարող են ավտոմատ կերպով (առանց վարորդի) առանձնացված երթուղիների շրջանակում, տաքսու ռեժիմով մի տեղից մյուսը տեղաշարժվել: Նման համակարգերի մշակումը դեռեւս 1953թ. է սկսվել, սակայն երթեւեկության անվտանգության ապահովման հետ կապված բարդությունների արդյունքում դրանց շահագործումն անընդհատ հետաձգվում էր:

Ներկայումս տրանսպորտի այդ տեսակը միայն Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում է գործում: Այն ուղեւորների համար 2010թ. է գործարկվել:

ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում համակարգը թեստային ռեժիմով է կիրառվում, Gulf News-ին վկայակոչելով տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ