News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վիլնյուսում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում ԵՄ-ն եւ Հայաստանը պարտավորվել են հետագայում եւս զարգացնել ու ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում «Արեւելյան գործընկերության» շրջանակներում: NEWS.am-ի խնդրանքին՝ մեկնաբանել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը, հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ներկայացուցիչ Փիթեր Ստանոն:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու ԵՄ-ն միասին ընդգծել են հարաբերությունների հիմքը վերանայելու կարեւորությունը, ելնելով նրանից, թե կողմերը մինչ օրս միասին ինչի են հասել: «Իրավական հիմքի վերանայումը ենթադրում է բարդ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն հայ գործընկերների հետ միասին, ԵՄ բոլոր անդամ երկրների եւ ԵՄ համապատասխան կառույցների մասնակցությամբ»,-նշել է ԵՄ հանձնակատարի ներկայացուցիչը:

Փիթեր Ստանոն նշել է, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը պետք է հաշվի առնվի ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերանայման ժամանակ: «Մենք սպասում ենք, որ հայկական կողմը ավելի հստակ նշի այն սահմանափակումները, որոնք բխում եմ ՄՄ-ի հետ հարաբերություններում իր պարտավորություններից, նաեւ այն, թե ինչ ձեւով են իրենց մտադիր կառուցել կապերը ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով իրենց նոր պարտավորությունները»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ Երեւան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պետք է Հայաստանի եվրոպական ասոցիացիայի այնպիսի մոդել գտնել, որը չի հակասի նրա անդամակցությանը Մաքսային միությանը:

 

Իր հերթին, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի համար ցանկալի կլիներ եվրոպական ասոցացման հատուկ առաջարկ ստանալ ԵՄ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ