News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարարության հովանավորությամբ` ս. թ. մայիսի 16-ին, ժամը 18:30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան ներկայացուցչության դահլիճում կցուցադրվի «Ժամանակի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմը, որը նվիրված է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100-ամյակին /հեղինակ՝ Արա Շիրինյան/:

«Ժամանակի ժամանակը» ֆիլմի ցուցադրությունը երեւանյան այն միջոցառումների շարքից է, որոնք կոչված են ամփոփելու օրաթերթի հիմնադրման 100-ամյա հոբելյանը:

Ս. թ. մայիսի 17-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ - Մատենադարանում կմեկնարկի գիտաժողով, որի շրջանակում տեղի կունենա նաեւ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր Միսակ Գոչունյանի հրապարակախոսական գործերը ներառող «Օրվա մտորումները» ժողովածուի շնորհանդեսը:

Տպել
Ամենաշատ