News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», հերքեց, որ այսօր՝ մայիսի 17-ին, «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած կրակոցների վայրում հայտնաբերված Porsche Cayenne մակնիշի 80 PP 008 համարանիշի և Toyota մակնիշի 80 TT 008 համարանիշի ավտոմեքենաները պատկանում են իրեն:

«Ես տեղյակ չեմ, որ կրակոցներ են հնչել, ես հիմա Վրաստանից եմ գալիս, իսկ մեքենաներն ինձ չեն պատկանում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա ու անմիջապես անջատեց հեռախոսը:

ԲՀԿ-ական պատգամավորն այլեւս հեռախոսազանգերի չպատասխանեց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր կրակոցներ են հնչել Վերնիսաժի մոտ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին պատմել էին, որ կրակոցները կպել են պատահական անցորդներին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ