News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վերնիսաժի մոտ այսօր՝ մայիսի 17-ին հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված 64-ամյա Ալբինա Բադալյանը, լսելով կրակոցները, անմիջապես պառկել է թոռնիկի վրա՝ իր մարմնով պաշտպանելով երեխային: Այս մասին թիվ 1 համալսարանական հիվանդանոցում NEWS.am-ի թղթակցին ասել է վիրավորված կնոջ աղջիկը, որը խնդրել է իր անունը չհրապարակել:

«Մայրս պառկել է թոռնիկի վրա, որ հանկարծ երեխան չվիրավորվի: Տեղում է եղել նաեւ եղբայրս, որը լսելով կրակոցները՝ բոլորին հորդորել է պառկել գետնին»,- ասաց նա:

64-ամյա կինը Վերնիսաժի վաճառականներից է:

Չնայած կնոջ վիճակը լավ է եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում, NEWS.am-ի թղթակցին թույլ չեն տալիս բարձրանալ հիվանդի մոտ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածները պատահական անցորդներ են, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ