News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան նվիրված Շուշիի կերպարվեստի թանգարանում Արցախի նկարիչների «Գովք հայրենիքի» ցուցահանդեսի բացման արարողությանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե նախագահը նշել է, որ թանգարանները հանդիսանում են ազգային արժեքների պահպանման,  մատաղ սերնդի դաստիարակության, սեփական հայրենիքը ճանաչելու, համամարդկային ժառանգությանը ծանոթանալու կարեւորագույն օղակներից, ինչպես նաեւ երկիրը աշխարհին ճանաչելի դարձնելու լավագույն ձեւերից մեկը՝ հավելելով, որ իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավոր ամեն ինչ այս ոլորտում նոր ձեռքբերումներ գրանցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ