News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը չի խառնվում իր որդու գործերին, եթե նույնիսկ նրան ծեծել են: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրերն այն մասին, թե իր որդուն ծեծի են ենթարկել:

«Ինչ վերաբերվում է իրենց երիտասարդական էներգիայի տարբեր դրսեւորումներին, ձեւերին, չեմ կարծում, որ դա գլոբալ հարց է: Ամեն ինչ էլ կարա լինի իր հասակակիցների հետ շփումների ժամանակ, ես ի՞նչ կապ ունի, ինչի՞ պետք է խցկվեմ էնտեղ: Ինչի՞ պետք է ես խցկվեմ իրենց երիտասարդական հարաբերությունների արանքում, ու հետո ուսանող ա, որը որ հակումներ չունի կռիվներ անելու»,- ասաց նա:

Մեր հարցին՝ արդյոք իր որդին վնասվածքներ ունի՝ ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ այդ մասին տեղեկատվություն չունի՝ նորից շեշտելով, թե փողոցում ինչ է տեղի ունեցել, ինքը չի խառնվում, «թողնում է տղայի որոշելուն»:

Նշենք, որ Գուրգեն Արսենյանի որդին 18 տարեկան է, սովորում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում:

Տպել
Ամենաշատ