News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ զբոսաշրջիկների թիվը, որոնք ցանկանում են հանգստանալ Թաիլանդում, նկատելիորեն կրճատվել է՝ երկրում տիրող իրավիճակի պատճառով, մասնավորապես մայրաքաղաք Բանգկոկում:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «LH TRAVEL» տուրիստական գործակալության մենեջեր Ժաննա Ահարոնյանը, արդեն մի քանի ամիս ոչ մի զբոսաշրջիկ չի ցանկանում Թաիլանդ մեկնել: Նա պայմանավորել է սա այն փաստով, որ Հայաստան-Թաիլանդ թռիչքները մեծամասամբ իրականացվում են Բանգկոկի միջով, իսկ սա այնքան էլ ապահով չէ:

«AMISTAD TOUR» գործակալության մենեջեր Աննա Ադանալյանն իր հերթին նշել է. «Այս պահի իրավիճակը Թաիլանդում լարված է, ուստի չունենք զբոսաշրջիկներ, որոնք կցանկանանա այնտեղ մեկնել, ծայրահեղ դեպքում նրանց Բանգկոկի միջով չենք ուղարկի»:

Սակայն «ANRIVA TOUR» գործակալության մենեջեր Հասմիկ Մարությանը նշել է, որ մայիսի վերջին մեկ ուղեւոր ունեն, ով այնուամենայնիվ մտադիր է Թաիլանդ մեկնել, հետագայում հայ զբոսաշրջիկների մի ողջ խումբ է պատրաստվում այդ երկիր հանգստանալու մեկնել:

Նշենք, որ Թաիլանդի բանակը երկրում ռազմական դրություն է հայտարարել: Նշվում է, որ խոսքը ոչ թե ռազմական հեղաշրջման կամ իշխանափոխության մասին է, այլ բանակին ավելի լայն լիազորությունների հանձնման մասին օրինականության եւ կարգի պաշտպանության համար: Կառավարությունը նշում է, որ ռազմական դրության հայտարարման մասին իրենց չէին զգուշացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ