News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայկական կոշկագործական ընկերություններն իրենց արտադրանքը Ֆրանսիա են արտահանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի կոշիկ արտադրողների միության նախագահ Կարապետ Մովսիսյանը:

Նրա խոսքով, մի շարք ընկերություններ մշտապես են արտահանում, մյուսներն` ըստ պատվերի: «Գնորդները տարբեր են, միայն ֆրանսահայերով չեն սահմանափակվում», - հավելել է Մովսիսյանը:

Նշենք, որ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, 2013թ. ընդամենը մի քանի հազար զույգ, համեմատաբար թանկ (200 ԱՄՆ դոլար արժողությամբ) կոշիկ է արտահանվել Ֆրանսիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ