NEWS.am-ի տեղեկություններով, մայիսի 20-ին, «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի վայրէջքից հետո բերման է ենթարկել ուղեւորներից մեկը` 22-ամյա մի քաղաքացի, որն ազգությամբ հայ է, բայց ԱՄՆ քաղաքացի:
Պարզվել է, վերջինս դեռեւս ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքից մեկնելիս, որոշ քանակությամբ թմրամիջոցներ՝ փաթեթներով, տեղավորել է պահպանակի մեջ եւ կուլ տալու միջոցով թաքցրել դրանք իր որովայնում:
Նրան տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, այնուհետեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժշկական միջամտության արդյունքում կատարված հոգնայից հետո նրա հաստ աղիքի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մեկ փաթեթ, որի մեջ առկա են եղել երկու տարբեր փաթեթներ, որոնցից առաջինը 0.6 գ ընդհանուր կշռով (նա ոստիկաններին հայտնել է, որ դա «Կոկաին» տեսակի թմրանյութ է), իսկ երկրորդը 2 գ ընդհանուր կշռով` «Մարիխուանա» տեսակի թմրանյութ:
Նա ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:





























