Եվրամիությունը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն՝ Գերմանիայից եւ Իտալիայից ներկրվող թեթեւ մարդատար ավտոմեքենաների հակադեմպինգային մաքսատուրքերի առնչությամբ:
ԱՀԿ-ին կից ԵՄ ներկայացուցչության հաղորդագրությունում նշված է, որ հակադեմպինգային տուրքերն անհամատեղելի են ԱՀԿ-ի նորմերին»,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ԱՀԿ գործող կանոնների՝ կողմերը կունենան 60 օր ժամանակ խորհրդակցություններ անցկացնելու համար, որից հետո, եթե հարցը չլուծվի, Բրյուսելն իրավունք ունի պահանջել փորձագետների երրորդ խումբ ձեւավորել:
Նշենք, որ ԱՀԿ-ի շրջանակում սա Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի երրորդ հայցն է: