News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրասիական ինտեգրման շրջանակներում Հայաստանից միգրանտները կարող են նոր արտոնություններ ստանալ: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Միացյալ տնտեսական տարածքի շրջանակներում ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել աշխատանքի թույլտվություն ստանալուց, իսկ գործատուները՝ նրանց աշխատանքի ընդունելու սահմանափակումներից: ՄՏՏ երկրներից միգրանտները կարող են ազատվել նաեւ միգրացիոն հաշվառման կանգնելու անհրաժեշտությունից: Աշխատանքային միգրանտների երեխաներին թույլատրվում է հաճախել մինչդպրոցական հաստատություններ:

Բացի այդ, կրթության փաստաթղթերը գործելու են առանց վավերացման ընթացակարգերի, իսկ աշխատողները անվճար շտապօգնություն են ստանալու նույն հիմունքներով, ինչ ընդունող երկրի քաղաքացիները: «Ապահովագրական ստաժը հաշվարկվելու է ընդհանուր աշխատանքային ստաժում սոցիալական ապահովագրման համար, բացի կենսաթոշակայինից»,- նշել է ՌԴ ԴՄԾ ղեկավարը:

Ռոմոդանովսկու խոսքով, այսօր կատարելագործվում են աշխատանքի արտոնագրեր ստանալու ընթացակարգը, մշակվում է օրինագիծ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների կողմից աշխատանքի ընդունելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ