News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթվա շրջանակում Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում մայիսի 23-ին տեղի ունեցավ ավանդական «Լույս գիշեր» ներկայացումը, որի ընթացքում հայ և եվրոպացի արվեստագետները բազմազան նյութերով 12 հատ E տառ ստեղծեցին, որոնք խորհրդանշում էին Եվրամիության դրոշի տասներկու աստղերը:

Միջոցառման մասնակիցներից Լյուսի Աբդալյանը, որն արդեն երրորդ տարին էր մասնակցում միջոցառմանը, NEWS.am-ի հետ զրուցում ասաց, որ իր այս տարվա աշխատանքն անցած երկու տարիների գործերի շարունակությունն է, որտեղ նա ներկայացնում է սիրահարված զույգի մի պատմություն:

«Առաջին տարին նրանք փորձում են հանդիպել, երկրորդ տարի հանդիպում են, իսկ երրորդ տարին նրանց հարաբերություններում ինչ-որ բան այն չի լինում, և աղջիկը փորձում է իր փշերով, պոզերով պաշտպանվել»,- ասաց Լյուսի Աբդալյանը:

Ցուցահանդեսի եվրոպացի մասնակից Գիլեռմո Մանուել Ռոխաս Ագիլեռան իր աշխատանքի մեջ ցանկացել էր ցույց տալ, թե ինչ է հայերի մտքով առաջինը անցնում, երբ մտածում են Եվրոպայի մասին:

«Դուք մտածում ենք ֆուտբոլի մասին, և Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր երկրպագում են տարբեր «Բարսելոնային» կամ «Ռեալին»: Իմ կարծիքով՝ իմ աշխատանքի մեջ այդ միտումը հստակ երևում է»,- իսպանացի արվեստագետը, որն իր E տառի մեջ տեղադրել էր իսպանական ֆլամենգո պարելու համար նախատեսված կանացի կոշիկներ, իր ձեռքով պատրաստած ֆուտբոլի գնդակներ։

Հայ մասնակիցներն էլ իրենց աշխատանքներում փորձում էին ցույց տալ, թե ինչպիսին են պատկերացնում Եվրոպան: «Իմ աշխատանքի վերջնական նպատակն է Եվրոպայի տարբեր նկարչական ուղղությունների ներկայացումը, և աշխատանքս այդպես էլ անվանել եմ՝ «Եվրոպայում»,- ասաց միջոցառման մասնակից Լևոն Թովչյանը։

Տպել
Ամենաշատ