News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


1993-94թթ. Արցախում ռազմի դաշտում արված մոտ 7 տասնյակ լուսանկարներ առաջիկա օրերին կցուցադրվեն Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում: «Պատերազմի և խաղաղության դեմքը» խորագրով  ցուցադրությունը բացվեց այսօր՝ մայիսի 27-ին:

«Հատուկ ուշադրություն ենք դարձրել մեր թանգարանի առաքելությանը, որն է՝ ցանկացած ցուցադրություն ներկայացնել մշակութաբանական դիտանկյունից: Դրա համար մենք ներկայացրել ենք պատերազմի և խաղաղության բևեռները: Այցելուն այստեղ կարող է տեսնել պատերազմի և խաղաղության դեմքը՝ պատկերների միջոցով: Շատ ուշագրավ են երեխաների դեմքերը, որոնք հենց կոչվում են պատերազմի երեխաներ»,- ասաց թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը:

Ցուցահանդեսը նվիրված է 1994թ. Բիշքեկում կնքված ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում հրադադարի մասին պայմանագրի 20-ամյակին:

Տպել
Ամենաշատ