News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավտոմեքենաներով, որոնք կարող են տեղաշարժվել ճանապարհներով առանց մարդու օգնության, քչերին կզարմացնես, չնայած որ երկրագնդի բնակչության մեծամասնությունը իրականության մեջ չի էլ տեսել նման տրանսպորտային միջոց։ Այնուամենայնիվ, արտադրողները անընդհատ ցույց են տալիս նման նորանոր մեքենաներ։

Առավել վառ է արտահայտված նման ավտոմեքենային միտումը ԱՄՆ-ում, որտեղ որոշ նահանգներում ավելի շատ հնարավորություններ են տրվում ինտելեկտով մեքենաներին։

Այդ իսկ պատճառով 2014 թ-ի հուլիսից Քալիֆորնիայի պետական մարմինները կսկսեն ռոբոտ-ավտոմեքենաներին վարորդական իրավունք տրամադրելու հայտեր ընդունել։ Առաջին վարորդական իրավունքները ավտոնոմ տրանսպորտային միջոցները կստանան սեպտեմբերին։

Անհրաժեշտ քննությունը հանձնելու ընթացքում մեքենան պետք է անցնի մեքենայի տիրոջ որոշակի երթուղով։ Մեքենայի սեփականատերը պետք է ունենա վարորդական իրավունք եւ անհրաժեշտ ցուցումներ ստանա ռոբոտ-ավտոմեքենայի արտադրողների կողմից։

Ինչպես նշում է IEEE Spectrum կայքը, մարդը պետք է լինի սթափ, ադեկվատ, ուշադիր եւ ապահովագրված։ Ինչ-որ խնդիրներ առաջանալու դեպքում, մարդը պետք է միանգամից իր վրա վերցնի ավտոմեքենայի կառավարումը։

Սա նշանակում է, որ քաղաքի մեջ կամ քաղաքից դուրս երթեւեկելու ընթացքում ավտոնոմ ավտոմեքենայի սեփականատերը չի կարող ղեկին նստել ոչ սթափ վիճակում եւ չպետք է քնի երթեւեկելու ընթացքում։

Ռոբոտ-ավտոմեքենայի վարորդական իրավունքը կարժենա 150 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ