News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը բացառում է, որ կհետեւի Յուրի Վարդանյանի կամ Վիտալի Կլիչկոյի օրինակին եւ քաղաքականություն կմտնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցաքամարտիկը:

«Ես սպորտսմեն եմ, ապրում եմ իմ սպորտի կյանքով: Ես ազգի տղա եմ, ազգի տղա էլ կմնամ, նախարար չեմ կարող լինել, բացառվում է, որ քաղաքականություն կմտնեմ: Սպորտի նոր նախարարը պետք է շատ աշխատի, շատ մեծ ներդրումներ պետք է արվեն, դա մեկ հոգի չի կարող անել, դա երկար տարիների աշխատանք է»:

Մեր հարցին, թե ինչպես է գնահատում նախկին նախարարի՝ Յուրի Վարդանյանի աշխատանքը, Արթուր Աբրահամը պատասխանեց. «Յուրի Վարդանյանին կարող եմ գնահատել միայն որպես մարդ, ասեմ՝ դրական եմ գնահատում, իսկ նրա նախարար լինելու մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ այդ գործում չկամ»:

Նշենք, որ Արթուր Աբրահամը մայիսի 28-ին այցելել էր Սարդարապատի հուշահամալիր: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ՝ անկախ նրանից՝ պաշտոնյա է, մարզիկ, թե բանվոր, պետք է այսօր լիներ հուշահամալիրում:

«Ես հայ եմ, կապ չունի, որ ապրում եմ Գերմանիայում, ես ազգասեր տղա եմ, ես սենց բաներ եմ սիրում, ես սիրում եմ ժողովրդին, Հայաստան գալով ես բավականություն եմ ստանում, Հայաստան մարդ ի՞նչի համար է գալիս, ես ուտել-խմելու համար չեմ եկել: Եկել եմ, որ այցելեմ պատմական վայրեր, պատմական թանգարաններ, երեկ այցելել եմ Էջմիածնի դպրոցներ, թանգարան: Ամեն անգամ ինձ մի բան է հետաքրքրում, հո ուտել-խմելու մեջ չի՞ ամեն ինչ»,- ավելացրեց նա:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ