News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լիբանայան «The Daily Star»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է պարբերականի խմբագիր Բեքի Սթրամը:

Անջարը Լիբանանի՝ մեծ թվով հայ բնակչությամբ միակ գյուղն է: 1939թ.-ին մոտ  5000 հայեր բնակություն են հաստատել այստեղ, հայկական ոգով քաղաք են հիմնել արաբական գյուղական միջավայրում: Խանութների վրա ցուցանակներին գեղեցիկ հայերեն գրառումներ էին: Տեղի հայկական կաթոլիկ դպրոցներից մեկի միանձնուհին սայլակ էր տանում՝ լի մթերքներով, կարեւորը հայկական մթերքներով՝ սուջուխ եւ բաստուրմա:

Հենց ուտեստներից մեկը մեզ Անջար բերեց՝ շաքարապատ կիսահաս հունական ընկույզ քաղցր օշարակում: Առաջին անգամ իմացա «մրաբա ջոզ ալ-ախդարի» մասին (կանաչ ընկույզի մուրաբա) Բարբարա Աբդենա Մասադի գրքում: Շաքարում եփված ընկույզւ հազվադեպ է հանիդպում եւ այս վայրը միակ վստահելի վայրն է՝ Սիրիայի հետ սահմանից 15 րոպե ճանապարհ:

Երբ փողոցում անցորդներին հարցնում էինք, թե որտեղ կարող են մուրաբա գտնել,  պարզվեց, որ մի փոքր վաղ ենք եկել: Տարեց մի մարդ բացատրեց, որ մուրաբայի սեզոնը դեռ չի սկսվել, իհարկե, նախորդ սեզոնից մուրաբա չի մնացել: Ի տարբերություն գյուղի բնակիչների, քաղաքապետ Կարապետ Փամբուկյանին մեր որոնումները չզարմացրեցին: «Սա մեր դելիկատեսն է»,- ասաց նա եւ ոստիկանության ուղեկցությամբ ուղարկեց մեզ Մադլեն Ներսիսյան Շհերդեմյանի մոտ:

Կինը հաստատեց, որ սեզոնի սկսվելուց առաջ ենք եկել: Նրա խոսքով՝ ամեն տարի հայերն ու լիբանանցիները ճանապարհորդում են գյուղում եւ ընկույզի մուրաբա որոնում: Մի անգամ Զահլեից մեկը եկել էր Շհերդեմյանից 100 տարա մուրաբա գնելու՝ դստեր հարսանիքին նվեր: Այս տարի քանակն առանց այդ էլ պակաս է լինելու, քանի որ ձմռանը ընկույզի բերքը վնասվել է:

Կինը հավելել է, որ երբ գալիս է տարան բացելու եւ համտեսելու ժամանակը, աշխատանքն ու գործադրած ջանքերը տեղին են դառնում: «Մարդը, ով չի սիրում այս աշխատանքը, չի անի այն, քանի որ շատ բարդ է: Ես անում եմ, քանիոր սիրում եմ»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ