News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայի ոստիկանությունը Lamborghini-ից նորագույն սուպերմեքենա՝ Lamborghini Huracàn է ստացել:  Մեքենան տրվել է Սանտ Ագաթա Բոլոնյեզե քաղաքի ոստիկանությանը, որտեղ էլ գտնվում է  Lamborghini գործարանը:

Արդեն կապույտ-սպիտակ ներկված մեքենան մտադիր են օգտագործել հերթապահության, ինչպես նաեւ տեղեկատվության հավաքման համար: Ավտոմեքենան ունի ձայնագրող եւ խախտողների արագությունն ու   GPS կոորդինատները որոշող համակարգ:

Բացի դրանից մեքենայում առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ հավաքածու կա, որն ունի անգամ մարդու  օրգաններ եւ արյուն տեղափոխելու համար նախատեսված սառնարան:

Ոստիկանական Lamborghini-ն ունի աերոդինամիկա եւ հավելյալ լույսեր մեքենայի տանիքին, փոխանցում է Euromag-ը:

Սա Lamborghini-ի նմանատիպ  չորրորդ սուպերմեքենան է. առաջին երկու Lamborghini Gallardo մեքենաները ոստիկանությունն ստացել էր 2004 թ., 2008 թ.  նրանցից մեկը փոխարինվել էր նորով, իսկ 2009 թ.  ոստիկան  Lamborghini-ն դուրս էին գրել Կրեմոնից ոչ հեռու կատարված վթարի պատճառով:

Այժմ Gallardo-ն կհանձնեն ոստիկանական պատմական մեքենաների թանգարան, իսկ դրան կփոխարինի նորագույն մոդելը, որը ներկայացվել էր 2014 թ.՝ Ժնեւի ավտոսրահում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ