News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միգրացիոն հարցերով հայ-ռուսական համատեղ խումբն աշխատանքային մակարդակով համաձայնեցրել է երկու համաձայնագրերի տեքստերը, որով Հայաստանի հանրապետությունից Ռուսաստան մեկնող քաղաքացիները հաշվառվելու են ոչ թե 7, այլ 30 օրվա ընթացքում, բացի դրանից հայ միգրանտներն աշխատելու են առանց աշխատանքային թույլտվության: Այս մասին NEWS.am-ին ասաց Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, որը մայիսի 29-ից գտնվում էր Մոսկվայում՝ քննարկելու համաձայնագրերը:

«Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքային մակարդակով համաձայնեցվել են երկու համաձայնագրերի տեքստերը, որոնցից մեկը հնարավորություն է տալիս Հայաստանի մեկնող քաղաքացիներին հաշվառվել ոչ թե յոթ, այլ 30 օրվա ընթացքում: Բացի դրանից՝ մեր միգրանտները կարող են աշխատանքային գործունեության ծավալել՝ առանց աշխատանքային թույլտվության: Սա նշանակում է, որ աշխատանքային պայմանագիր կնքած միգրանտի ու վերջինիս ընտանիքի կեցությունը տվյալ քաղաքում օրինական կհամարվի»,- ասաց նա:

Գագիկ Եգանյանի խոսքով՝ արձանագրությունն էլ է ստորագրված, որով մայիսի 30-ից արդեն կողմերը սկսել են ներպետական համաձայնեցման գործընթացը: Առաջիկա ամիսներին արդեն համաձայնագրերը կստորագրվեն եւ ուժի մեջ կմտնեն որոշումները:

Նշենք, որ այս համաձայնագրերը հնարավոր է՝ ուժի մեջ մտնեն մինչեւ Մաքսային միությանն անդամակցելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ