News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը փոքր հասակում հիմնականում տղաների հետ է ընկերություն արել, ֆուտբոլ է խաղացել ու  հեծանիվ քշել: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը, որը մի քանի ժամ է՝ NEWS.am լրատվական գործակալության կազմակերպած ցուցահանդես վաճառքին մանկական երկաթուղում պաղպաղակ էր վաճառում:

«Ես փոքրուց սիրում էի տղաների հետ ընկերություն անել և տղայական խաղեր էի խաղում: Մանկության շրջանում սա իմ թերություններից մեկն էր: Ֆուբոլ էի խաղում, տղայական խաղեր, հեծանիվ էի քշում, և եթե մեր թաղի տղաները կռիվ էին անում, էդ կռիվների մեջ ես անպայման կայի. տղերքի հետ գնում էի կռվի»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ վերջին անգամ մեկ տարի առաջ է ֆուտբոլ խաղացել, իսկ հեծանիվ քշում է շաբաթը մեկ անգամ:

Պատգամավորը մանկական երկաթուղի էր եկել իր թոռների հետ: Չէր արգելել, որ թոռները պաղպաղակ ուտեին. նախ որովհետև կարծում է՝ պաղպաղակը կաթնամթերք է և այն ճիշտ օգտագործելը  միայն օգուտ է, և հետո խստությունը լավ բան չի համարում: «Ես խիստ չեմ ընդհանրապես: Երեխաներիս հետ էլ խիստ չեմ եղել, թոռներիս էլ: Ընդհանրապես խստությունը լավ բան չի; Ես փորձում եմ ընկերություն անել: Ընկերություն եմ անում և երեխաներիս հետ, և հիմա էլ թոռնիկներիս հետ»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացնում է բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։

Արդեն երկրորդ անգամ մեր կողմից իրականացվող ակցիային այս անգամ էլ համաձայնել են մասնակցել Հայաստանում հայտնի շատ աստղեր եւ տարբեր ոլորտներում գործող մարդիկ։

Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունն են ցուցաբերում «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր են։

Հովանոցները տրամադրել է «Կոկա-կոլա» ընկերությունը։

Ակցիան տեւելու է ժամը 11-ից մինչեւ 18-ը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Տպել
Ամենաշատ