News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գյումրիի տեխնոպարկը նորմալ վիճակում է, եւ ոչ ոք չի պատրաստվում փակել այն: Հայտարարությունը հունիսի 2-ին խորհրդարանում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է հնչեցրել` հիշեցնելով, որ ձեռնարկության պաշտոնական անվանումը «Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն» է: Իսկ վերջերս փակված «Գյումրիի տեխնոպարկը» նրա հետ ոչ մի առնչություն չունի:

«Շուտով կենտրոնի պաշտոնական բացումը տեղի կունենա: Որոշ ժամանակ անց մեկ այլ կենտրոն էլ Վանաձորում կբացվի, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում` Սյունիքի մարզում», - հայտարարել է նախարարը:

Գյումրիի տեխնոպարկին աջակցություն ցուցաբերելու ծրագիրը կառավարության կողմից դեռեւս 2009թ.-ին է հավանության արժանացել: Իռլանդական «Shannon International Consultants» խորհրդատվական ընկերության փորձագետ Քեւին Թոմսթոնի գնահատմամբ, կենտրոնի շինարարությունը շուրջ 55 մլն ԱՄՆ դոլար է կազմելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ