News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», «չի լսել», որ Էթիկայի հանձնաժողովի հունիսի 2-ին կայացրած որոշմամբ՝ ինքը խախտել է էթիկայի կանոնները: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել կայացրած որոշումը:

«Ես ըտենց բաներ չեմ լսում, դավայ»,- կոպիտ ասաց Շմայսն ու անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ-ում հայ-ռուսական գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ, 2013-ի դեկտեմբերի 23-ին: Այդ օրը մի շարք լրագրողներ պաստառներով մտել էին ԱԺ նիստերի դահլիճ եւ պահանջել դեմ քվեարկել գազային համաձայնագրերին: Այդ ժամանակ Շմայսը բղավել էր. «Էս կապիկներին հանեք ըստուց»:

Պատգամավորը, ըստ դիմումատուների, անվայելուչ արտահայտություն է հնչեցրել նաեւ լրագրողական օթյակում բողոքի ձայն բարձրացրած մեկ տասնյակից ավելի լրագրողների հասցեին:

Պարզաբանումներ տված լրագրողները` ի պատասխան իրենց գործընկերների հարցերի, հրաժարվել էին մանրամասներ հրապարակել դռնփակ նիստից, հայտնելով, որ պետք է սպասեն հանձնաժողովի որոշմանը եւ ըստ այդմ հետեւություններ կանեն` չբացառելով, որ միգուցե հանդես կգան հայտարարություններով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ