News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անվտանգության դաշնային ծառայությունը եւ Ռոսկոմնադզորը օրենսդրական ուղղումներ են մշակել, համաձայն որոնց ինտերնետ-ընկերությունները, համապատասխան հայտ ստանալու պարագայում, այսուհետ պարտավոր կլինեն օգտատերերի մասին տվյալներ ներկայացնել իրավապահ մարմիններին, գրում է «Վեդոմոստի» պարբերականը:

Փաստաթուղթը նաեւ կայքերի ցանկ է ներկայացնելու, որոնք պարտավոր են կամ ինքնուրույն գրանցվել Ռոսկոմնադզորում, կամ էլ, իրավապահների կողմից համապատասխան ծանուցագիր ստանալուն պես, պահանջվող գործողություններն իրականացնել: Պարբերականին տված հարցազրույցի ընթացքում Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Միտրոֆանովը հայտարարել է, որ նոր օրենքը տարածվելու է մասնավորապես բոլոր սոցցանցերի, բլոգհոսթինգների եւ ֆորումներ վրա: Վերահսկողությունից ազատ են լինելու կրթական եւ գիտական ռեսուրսները, ինչպես նաեւ մշակույթին առնչվող կայքերը:

Փաստաթղթում նշվում է նաեւ, թե հատկապես ինչ տեղեկատվություն կարող է հետաքրքրել իրավապահներին: Խոսքը օգտատերերի իդենտիֆիկատորի (լոգին), էլեկտրոնային փոստի բոլոր հասցեների (ինչպես հիմնական, այնպես էլ` վերահասցեագրման համար կիրառվող), բոլոր կոնտակտների, ստացվող եւ ուղարկվող հաղորդագրությունների քանակի ու ծավալի եւ աքքաունթի փոփոխությունների մասին է:

Հատուկ ծառայություններին կարող է անգամ հետաքրքրել, թե սոցցանցերի, ինտերնետ-ֆորումների, բլոգհոսթինգների օգտատերերը երբ եւ որ էջերն են առավել հաճախ այցելում: Ընկերությունները պարտավոր են նաեւ վճարովի ծառայություններից օգտվողների մասին տվյալներ ներկայացնել, ներառյալ` թե որքան է վճարվել եւ որ վճարային համակարգով: Այդուհանդերձ, նամակագրությունների, փոստերի, մեկնաբանությունների եւ այլ հաղորդագրությունների բովանդակությունը գաղտնի կմնա:

Համաձայն նոր կանոնակարգի, եթե ընկերությունը չի ցանկանում տվյալներ պահպանել կամ տեխնիկական հնարավորություն չունի դրա համար, ապա պարտավոր է հատուկ ծառայությունների օպերատիվ հետախուզական գործունեություն ծավալող գործակալներին օգտատերերի տվյալների ամբողջական հասանելիություն տրամադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ