News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Volkswagen-ը կեռապատկի ամենագնացների մոդելների թիվը: Ներկայումս գերմանացի արտադրողը թողարկում է միջին չափի  Touareg-ը եւ կոմպակտ Tiguan-ը,  դրանց կավելանա եւս չորս մոդել, փոխացում է Bloomberg-ը:

Այդկերպ կոնցեռնի ղեկավարությունը նախատեսում է մրցել Toyota ընկերության հետ՝ մեքենաների վաճառքի համաշխարհային առաջատարի տիտղոսի համար: Volkswagen-ը որոշել է կենտրոնանալ ամենագնացների վրա, քանի որ ներկայումս ամբողջ աշխարհում դրանք մեծ պահանջարկ ունեն: Եթե 2012 թ. գլոբալ արտադրությունում ամենագնացների մասնաբաժինը 17,6% էր, ապա 2020 թ. այն պետք է ավելանա  մինչեւ 20,1%, փոխանցում է Gazeta.ru-ն:

2015 թ. Volkswagen-ը ծրագրում է  թողարկել համալրված Tiguan-ը, որն ավելի քիչ վառելիք կծախսի: Կոնցեռնը մտադիր է մինի քրոսովեր եւ միջին չափի ամենագնաց ստեղծել՝ CrossBlue-ի հիմքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ