News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանի` Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող գերեզմանին, Հայաստանի կառավարության միջոցներով, հուշարձան կկանգնեցվի: Հայտարարությունը գործադիր մարմնի հունիսի 4-ի նիստին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է հնչեցրել:

Հիշեցնենք` 2014թ. հունվարի 5-ին կյանքի 87-րդ տարում վախճանվել էր ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, միջազգային ճարտարապետական ակադեմիայի պրոֆեսոր,  նույն կառույցի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ գեղարվեստի ակամեդիայի գործող անդամ Ջիմ Թորոսյանը: Նրա լավագույն գործերից են Ավետիք Իսահակյանի հուշարձանը` Գյումրիում (1977թ.) եւ Երեւանի մետրոյի «Լենինի հրապարակ» (ներկայումս`  «Հանրապետության հրապարակ») կայարանը, որոնց համար ԽՍՀՄ պետական պարգեւների է արժանացել: Ճարտարապետի վերջին աշխատանքներից է Էջմիածնում կառուցված նոր եկեղեցիներից մեկը:

Ջիմ Թորոսյանի հեղինակային աշխատանքներից են` «Հայաստան» հուշարձանային համալիրը (Կասկադ), հայկական պետականության հուշարձանը` Երեւանում, Սպիտակի կենտրոնական հրապարակը, Երեւանի քաղաքապետարանի շենքը, 89-րդ հայկական Թամանյան դիվիզիային նվիրված հուշարձանը` Սեւաստոպոլում, Վանի ինքնապաշտպանության հերոսներին նվիրված հուշարձանը, ՀԽՍՀ արդյունաբերական տաղավարը` Երեւանում կայացած ազգային տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսին, Երեւանի սրտաբանության եւ սրտային վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ